Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Թարգմանչաց տոնի և Մեսրոպ Մաշտոցի  հուշարձանի բացման արարողությունը,որին մասնակցում էին Կապանի N13 և  N1 հիմնական դպրոցների  աշակերտները: Դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի բացման արարողությունը մեկնարկեց Արժանապատիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը: Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոնի և Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացման արարողությունԹարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, 

թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին, իսկ Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին` որպես առանձնահատուկ շնորհով 

օժտվածների, դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել  հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով.

Արարիչ Բովանդակ, Գոյութեանց,  Դատաւոր Երկնից, Զօրաւոր Էութիւն Ըստհուն, Թագաւոր Ժամանակաց,  Իրաց, Լուսոյ, Խաւարի,Ծովուց,  Կենսականաց Համայնից, Ձայն Ղողանջական, Ճեմարան Մտաց` Յիսուս Նազովրեցի, Շնորհ Ոգեշունչ, Չարից Պաղատիչ, Ջանադիր Ռաբբի, Սրբոց Վկայարան, Տէր մեՐ Ցանկալի, Ւ Փառք Քրիստոսի:

ճանաչել Նրան, լսել Նրան,  Կատարել Նրա խոսքը:


V դարի թարգմանական գրականությունը հիմք է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական, պատմական և այլ գրականության ստեղծման համար: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:

Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:

 

Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին ձոնվել են ներբողներ, բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի ենթաշրջանի Այգեշատ գյուղի Սբ Թարգմանչաց եկեղեցին, Կոստանդնուպոլսի Թարգմանչաց վարժարանը և այլն):

Նպատակը՝      ա/ կարևորել  առաջին թարգմանված                 նախադասությանը. «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը», որ նշանակում է գիտակված ապրել Աստծո խոսքով. ճանաչել Նրան, լսել Նրան, կատարել Նրա խոսքը:

 

բ/Աստծո խոսքը լսել, հասկանալ և այն հասանելի դարձնել 

գ/ հարթակ ստեղծել, որտեղ թարգմա­նիչները հնարավորություն կունենան հանդիպել ժամանակակից ստեղծագործողներին, ծանոթանալ և համատեղ ծրագրեր մշակել, բևեռացնել ուշադրությունը հայ ժամանա­կակից գրականության շուրջ է, վեր հանել խնդիրները, կանխորոշել դրանց լուծումները:

դ/  երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր՝ հայոց դպրոցներ հիմնելու, քրիստոնեական կարևոր գրքերը և այլ երկեր հայերեն թարգմանելու, եկեղեցական ծեսերը հայկականացնելու, ինքնուրույն հայալեզու դպրություն սկզբնավորելու միջոցով: Շարժումը նաև պետական շահեր էր հետապնդում. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը: 

Ժաննա Վարդանյան___   Գաղտնիք չէ, որ արվեստի յուրաքանչյուր գործիչ իր ներաշխարհից, էությունից, մտքերից ու զգացմունքներից գոնե մի փոքրիկ կտոր է դնում իր աշխատանքներում: Այս մտքով առաջնորդվելով՝ նա փորձեց  իր արձանների շնորհիվ բացահայտել երիտասարդ քանդակագործի էությունը:

2016թվականին երիտասարդ նկարիչ-քանդակագործների սիմպոզիումում  Հայկական կարմիր տուֆից կերտած Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակն է ճանաչված քանդակագործ Արման Սամվելի Ասատրյանը:  Քարի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն ի զորու է արտահայտել լույսի և  ստվերի ներդաշնակությունը:  Արձանի տեղադրումը տարիների երազանք էր, և  այսօր այն իրականություն է:

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ,  Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Սյունիքի մատույցում գտնվող Կապանա  ոստանը չէր կարող չունենալ իր դպրոցը, որտեղ պետք է դրոշմվեր հավատն ու պատմությունը, լույսն ու երազը:  Իսկ երբ Մաշտոց սրբի արձանը լուավոր խաչի ուղեկցությամբ հանգրվանեց Կապանի 13 հիմնական դպրոցում , այս պուրակը դարձավ աղոթատեղ, դպրանոց:  Շնորհակալ ենք Արման Ասատրյանին,որ   արժանի և  հարմար վայր ընտրեց մեր դպրոցը: Դարերով կգործի  Մեսրոպ Մաշտոցի անունը կրող այս պուրակը ` Ձեր  և կապանցիների  սիրո և խնամքի ներքո: