Հարգելի՛ գործընկերներ, սիրով Ձեր քննարկմանն եմ ներկայացնում անմահ Թումանյանի մասին դասը, որտեղ ներկայացնում եմ մեծանուն հայ հանճարի անունն ու գործը: Հովհաննես Թումանյանի անունն ու գործը հարյուր  տարուց ավել է, ինչ ի ցույց է դրված հայ մշակութաբանակն կյանքի բոլոր ժամանակների առջև: Պատմությունն ու անցյալի մեծություններն իրենց հերթին են ստուգում նրան, հետագա ժամանակներն ու սերունդներն՝ իրենց: Իր կյանքի օրոք իսկ դասականների շարքն անցած լինելով՝ Թումանյանն այս տեսակետից անընդհատ ենթարկվել է վերագնահատության:
25-ամյա Թումանյանն արդեն «Բանաստեծությունների» երկու հատորի՝ 1890, 1892 հեղինակ էր և հայտնի գրական անուն: Հետագա երեք տասնամյակները նրա փառքի տարիներն էին: Իսկ հետմահու հաստատվեց նրա անմահությունը:                                    

Նա մեծ էր հողով, արյունով, արմատներ ուներ նա հողում:

     Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում:

    Նա մեծ էր հողով, արյունով: - Արմատներ ուներ նա հողում:

(Ե. Չարենց)