Ուսուցման ընթացքում համագործակցային ուսուցման տարրերի կիրառումը նպաստում է դասարանում համագործակցային նոր միջավայրի ձևավորմանը, օգնում՝ է ուսուցչին հասկանալու համագործակցային ուսուցման էությունն ու պլանավորելու դասը, պայմաններ է ստեղծում ուսուցման արդյունավետության գնահատման և արժևորման համար, ինչպես նաև ապահովում է ռեֆլեքսիան և բարելավում է խմբային աշխատանքը: Համագործակցային ուսուցման տարրերի անընդհատ օգտագործման դեպքում խմբերը կհասնեն համագործակցության բարձր մակարդակի: