Այսօր մարդկության գերակշռող մասը վարում է առավել լարված կյանք, քան ընդամենը մեկ դար առաջ: Կյանքի արագ ընթացքը, աշխատանքային անհաջողութունները, ֆինանսական դժվարությունները, անընդհատ չբավարարող ժամանակը, մեծ քաղաքում ապրելու անհրաժեշտությունը հանգեցնում են սթրեսի:

   Այսօր մեզանից յուրաքանչյուրին շատ ծանոթ և հաճախ օգտագործվող բառ է դարձել սթրեսը: Գրեթե բոլորը տեղյակ են մեր կյանքում դրա առկայության և վնասակար ազդեցության մասին: Իրական կյանքում, սակայն, քչերն են իրենց առողջության կամ հոգեկան ինքնազգացողության բացասական փոփոխությունները կապում վերոնշյալի հետ: Շատ քչերը գիտեն սթրեսի իրական հետևանքների, նրանից պաշտպանվելու կամ սեփական կյանքում առկա անխուսափելի սթրեսները վերահսկելու և կառավարելու մասին: