1. 1. Տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։ Շատ անգամ որպես ֆոն է ծառայում հարթաքանդակում, գեղանկարում և գրաֆիկայում։ Բնանկարը բնության ձևերի և երևույթների, լույսի, օդի, տարածության գեղարվեստական արտացոլումն է` պայմանավորված հեղինակի աշխարհայացքով, մտքերով և զգացմունքով։ Բնանկարի առանձին տարրեր ձևավորվել են Հին աշխարհի արվեստում։ Ինքնուրույն զարգացել է Չինաստանում Տան (VIII - IX դդ) և Սուն (X - XIII դդ) շրջաններում։ Եվրոպայում ձևավորվել է որպես ավարտուն ժանր XVII դարում։
  2. 2. Դիմապատկերը մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերն է կամ նկարագիրը, որը դրսևորվում է կերպարվեստի տեսակների միջոցով՝ գեղանկար, գծանկար, քանդակ, նաև լուսանկարչական արվեստ։ ժանրի առաջնահերթ խնդիրն է պատկերել մարդու բնորոշ դիմագծերը, նմանությունը։ Վերարտադրելով մարդուն՝ տվյալ անձնավորության առանձնահատկությունները, նկարիչը միաժամանակ պատկերվողի դեմքի մեջ բացահայտում է նրա ներաշխարհը, անհատականությունը, ազգային ու հասարակական պատկանելությունը։ Հայ կերպարվեստում դիմանկարն ունեցավ իր հետևողական զարգացումը։
  3. 3. Նատյուրմորտը կերպարվեստի ժանրը, հիմնականում հաստոցային գեղանկարում, որտեղ պատկերվում է անշարժ, անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված վայրի թռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ։
  4. 4. Կրոնական ժանրը, պատկերում է սուրբ գրքից վերցրած թեմաներ, սյուժեներ: Հատկապես տարածվեց քրիստոնեության հաստատումից հետո (4-րդ դար):
  5. 5. Կենցաղային ժանրն արտացոլում է մարդկանց առօրյա կյանքը, սոցիալական և ազգային կացութաձևը, սովորությունները, կենցաղը:
  6. 6. Պատմական ժանրը, պատկերում է անցյալի ու արդիականության կոնկրետ պատմական իրադարձությունները, ինչպես նաև պատմական անձնավորությունների գործողությունները, ներառում է նաև պատմական դիմանկարը և պատմական բնանկարը:
  7. 7. Դիցաբանական ժանրում արվեստագետները ստեղծագործության թեման է դառնում հեքիաթները, առասպելները, էպոսները:
  8. 8. Անիմալիստական ժանր, լատ. animal- կենդանի)- կերպարվեստի ժանր, որը պատկերում է կենդանիներ: