Կետադրությունը գրավոր խոսքում լեզվի կետադրական նշանների և դրանց կանոնների ամբողջությունըն է: Կետադրությունն ուսումնասիրում է նախադասությաննրա քերականական ու վերաբերական անդամների դադարները, ձայնի ելևէջները, երանգները, տոնի, շեշտի առանձնահատկությունները, ինչպես նաև սրանց պայմանական նշանների գործածության կանոնները: Բանավոր խոսքում նախադասությունների, նրանց բաղադրիչ մասերի հարաբերություններն արտահայտվում են ռիթմի, դադարի, ժեստի, մնջախաղի, մարմնի համապատասխան մասերի շարժումների, կրկնությունների միջոցով: Գրավոր խոսքում դրանց փոխարինում են կետադրության նշանները:

Հայերենի  կետադրական նշանները ստեղծվել են միջնադարում։ Դրան համապատասխան էլ ստեղծվել է կետադրությունը, որ նախատեսված է եղել տարբեր դեպքերում ճիշտ նշան դնելու համար։ Աշխարհում քիչ չեն նաև այն լեզուները, որոնցում բացակայում է ոչ միայն կետադրական համակարգը, այլև բառերի միջև տարածությունը, օրինակ չինարենում,  ճապոներենում, կորեերոնում: Բայց դա դեռ ամենևին էլ չի վկայում այդ լեզուների պարզունակության մասին, պարզապես դրանց առանձնահատկությունները թույլ են տալիս խոսքը ճիշտ նպատակին հասցնել նաև առանց կետադրական նշանների: