Վահան Տերյան

                     Paruyr Sevak
 Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Վահան Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։                            

                                                                                                                             ԱՇՆԱՆ                                                Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,

 Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
 Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
 Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…                                
                                                                                           Քո մշուշը, քո ոսկի
 Տերևները հողմավար,
 Դյութանքը քո մեղմ խոսքի,
 Արցունքները քո գոհար…
                                                                                   Հարազատ են իմ հոգուն,
 Վհատությանն իմ խոնարհ,
 Ե՛վ թփերը դողդոջուն,
 Ե՛վ խոտերը գետնահար…
                                                                                             Եվ քո երգը թախծալի
 Իմ սրտի երգն է կարծես,
 Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
 Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…