Ֆուտբոլ

 (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

   
Football iu 1996.jpg
Տեսակֆուտբոլ
Այլ անուններսոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
ՄարմինՖԻՖԱ
Ծագման երկիրFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ մեծ7
Թիմ փոքր22
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
ՀարմարանքՖուտբոլի գնդակ
Soccerball.jpg
Վայր120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ
Football pitch metric.svg
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
ՊորտալՊորտալ:Ֆուտբոլ

 

               1.Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին։
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի։
  • Խաղացողներին արգելվում է կոշիկներում կամ կոշիկների վրա կրել մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ։
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև15-րոպեանոց դադար է։
  • Խաղին մասնակցում են երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

2. Տասնմեկ մետրանոց հարվածի նշանակում

11-մետրանոց հարվածը նշանակվում է այն ժամանակ, երբ խաղացողը խախտում է ցանկացած կանոն իր իսկ տուգանային հրապարակում, պատժամիջոց է հանդիսանում տուգանային հարվածը, և գնդակը այդ ժամանակ մտնում է խաղի մեջ։ Հարվածը խփվում է ուղիղ տասնմեկ մետր հեռավորությունից, որը հաշված և նշանակված տեղ ունի։

       

 3. Ընթացակարգ

  • Գնդակը տեղադրվում է 11-մետրանոց նշանակակետին.
  • Հստակ որոշվում է այն խաղացողը, ով պետք է իրացնի հարվածը.
  • Թիմի դարպասապահը, որի դարպասին պետք է լինի հարվածը, գալիս և կանգնում է դարպասի նշանագծի վրա, երեսով դեպի հարվածողը, մինչև այն պահը, երբ գնդակը հարվածից չի շարժվել։ Նա կարող է տեղաշաժվել նշանագծի վրայով, բայց իրավունք չունի դուրս գալ նրանից մինչև հարվածը.
  • Մնացած բոլոր ֆուտբոլիստները (բացի դարպասապահից և հարվածող ֆուտբոլիստից) պարտավոր են մինչև հարվածը գտնվել տուգանային մատույցներից դուրս, քանի դեռ գնդակը չի շարժվել.
  • Հարվածող ֆուտբոլիստը մրցավարի սուլիչով գնդակը հարվածով առաջ է ուղարկում և չի կարող կրկնակի անգամ դիպչել գնդակին, մինչև այն պահը, երբ գնդակը չդիպչի ինչ-որ մի ուրիշ խաղացողի.
  • Գնդակը խաղի մեջ է մտնում, երբ նրան հարվածում են և նա առաջ է շարժվում։
  • Եթե պենալտին նշանակված է խաղաժամանակի ավարտին և խաղային ժամանակը լրացել է, ապա հարվածը իրացնելու համար ավելացվում է անհրաժեշտ ժամանակ։ Ընդ որում գոլը հաշվում է այն դեպքում ևս, երբ գնդակը հայտվում է դարպասում, դիպչելով պաշտպանիչ որևէ բանի՝ դարպասաձողին կամ էլ դարպասապահին։ Այդ իրավիճակում մրցավարը հայտարարում է, որ 11-մետրանոց հարվածի կատարումը վերջացած է։
     

    4.Խաղացողներ

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝

  • Դարպասապահ - պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ - խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
  • Աջ պաշտպաններ - գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ - գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ - գործում են կենտրոնում
  • Ունիվերսալ պաշտպաններ - կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ - Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ - Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
  • Հարձակվողներ - Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ - Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ - Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ - Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։