. Ֆուտբոլ.

(անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլ
Football iu 1996.jpg
Տեսակֆուտբոլ
Այլ անուններսոկեր, ֆութի, «գեղեցիկ խաղը», «համաշխարհային խաղը»
ՄարմինՖԻՖԱ
Ծագման երկիրFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թիմ մեծ7
Թիմ փոքր22
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակթիմային, գնդակով խաղ
ՀարմարանքՖուտբոլի գնդակ
Soccerball.jpg
Վայր120 x 90 մ, Ֆուտբոլային դաշտ
Football pitch metric.svg
Օլիմպիական խաղերսկսած 1900 թվականից
ՊորտալՊորտալ:Ֆուտբոլ

      1.Տեխնիկական չափանիշներ

Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում։ Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն հրապարակ է։ Դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 90,728 մ։ Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 Մ չափսի դաշտ։ Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է Հյուսիսային Կորեայում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 150, 000 հանդիսական։

Ռեալ Մադրիդ ՖԱ-ի խաղադաշտը՝ 105x70 մ

Գնդակի շրջագիծը 680-711 մմ է, զանգվածը՝ 396-453 գ։ Դարպասի բարձրությունը 2, 44 Մ է, լայնությունը՝ 7, 32 մ։                                                                  

         2.Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին։
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում՝ առանց որևէ պատճառի։
  • Խաղացողներին արգելվում է կոշիկներում կամ կոշիկների վրա կրել մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ։
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև15-րոպեանոց դադար է։
  • Խաղին մասնակցում են երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող։

Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։ Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները։ Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին։ Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին՝ կախված խաղի իրավիճակից։ Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտի կեսում են գտնվում, և նրանց առաջնային նպատակն է գոլ խփել։

Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։

Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի։ Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - Երկու խաղակես՝ 15 րոպե յուրաքանչյուրը։ Եթե ​​լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ՝ գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող։

       3.Խաղացողներ

Յուրաքանչյուր թիմում ընդգրկվում է տասնմեկ խաղացող։ Բացի հիմնական, այսինքն դաշտում գտնվող խաղացողներից, գոյություն ունեն նաև պահեստային խաղացողներ, որոնք կախված հիմնական թիմի խաղացողների առողջական վիճակից կամ խաղի ընթացքից, խաղի ընթացքում կարող են փոխարինել նրանց, սակայն միայն երեք անգամ մի խաղի ընթացքում։ Ըստ իրենց կատարած ֆունկցիաների խաղացողները բաժանվում են՝

  • Դարպասապահ - պաշտպանում է դարպասը
  • Պաշտպաններ - խոչընդոտում են հակառակորդ թիմի հարձակվողներին և գործում են իրենց կիսադաշտում։ Լինում են՝
  • Աջ պաշտպաններ - գործում են աջ թևում
  • Ձախ պաշտպաններ - գործում են ձախ թևում
  • Կենտրոնական պաշտպաններ - գործում են կենտրոնում
  • Ունիվերսալ պաշտպաններ - կարող են գործել բոլոր դիրքերում
  • Կիսապաշտպաններ - Պաշտպաններին և հարձակվողներին կապող օղակ, կախված խաղից՝ կատարում են պաշտպանական կամ հարձակվողական ֆունկցիաներ, գործում են դաշտի կենտրոնում։ Լինում են՝
  • Հարձակվողական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են հարձակվողական ֆունկցիա
  • Պաշտպանական ոճի կիսապաշտպաններ - Կատարում են պաշտպանական ֆունկցիա
  • Ունիվերսալ կիսապաշտպաններ - Կատարում են և՛ պաշտպանական, և՛ հարձակվողական ֆունկցիա
  • Հարձակվողներ - Նպատակը գոլ խփելն է հակառակորդի դարպասին, գործում են հակառակորդի կիսադաշտում։ Լինում են՝
  • Կենտրոնական հարձակվողներ - Գործում են կենտրոնում, նպատակը՝ գրավել հակառակորդի դարպասը
  • Եզրային հարձակվողներ կամ վինգերներ - Գործում են եզրերից, նպատակը փոխանցում տալն է կենտրոնական հարձակվողներին
  • Հետ քաշված հարձակվողներ - Գործում են կենտրոնական հարձակվողների թիկունքից, նպատակը՝ փոխանցում տալը կենտրոնական հարձակվողներին։

Չնայած այս բոլոր բաժանումներին, ներկա ֆուտբոլում նախընտրելի են ունիվերսալ խաղացողները, և նույնիսկ եզրային պաշտպանը կարող է կատարել եզրային հարձակվողի ֆունկցիաները։

           4.Դարի լավագույն ֆուտբոլիստ


Պելե

Էդսոն Արանտես Դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento), ով հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»:

Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (19581962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկաի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13:0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվական-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում։ 1956 թվական-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվական-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։