Excel  2007 էլեկտրոնային աղյուսակի միջավայր մտնելու համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

Start>All  Programs>MS  Office>Microsoft  Office  Excel  2007 

Excel  2007  էլեկտրոնային աղյուսակի հիմնական աշխատանքային պատուհանն ունի նկ. 1.1-ում պատկերված տեսքը։
Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքային թերթը բաղկացած է լատինական այբուբենի տառերով նշված սյուներից և բնական թվերով համարակալված տողերից։ Յուրաքանչյուր բջիջ ունի իր հասցեն, որը կազմվում է այն սյան անունով ու տողի համարով, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը, օրինակ՝ B4։ Անհրաժեշտության դեպքում միևնույն տողի կամ սյան վրա գտնվող հարևան բջիջներով կազմում են բջիջների բլոկ, որի հասցեն կարելի է գրել անվան դաշտում՝ նշելով բլոկը կազմող վերին ձախ և ստորին աջ բջիջների հասցեները՝ դրանք իրարից բաժանելով երկու կետով, օրինակ՝ B2:C4

Excel էլեկտրոնային աղյուսակում բջիջը կարող է պարունակել թիվ, բանաձև կամ տեքստ։ Թվային տիպի տվյալներ են՝ թվային հաստատունները, ամսաթիվն ու ժամանակը։ Բանաձևը գործողությունների կատարման կարգը սահմանող հրահանգ է, որը կարող է բջիջների հասցեներ, թվեր, գործողությունների նշաններ և ֆունկցիաների անվանումներ պարունակել։ Այն տվյալները, որոնք սպասարկվող ծրագրի կողմից որպես թվային տվյալներ չեն ճանաչվում, ընդունվում են որպես տեքստային տվյալներ։ Բջիջ ներմուծված տեքստի երկարությունը կարող է լինել մինչև 255 պայմանանշան։
 
1.1.JPG
  
Նկ. 1.1. Microsoft  Excel Էլեկտրոնային աղյուսակի պատուհանը 
 
 
Բջիջ տվյալներ ներմուծելու համար անհրաժեշտ է.

* ընտրել բջիջը
* ներմուծել տվյալները
* ներմուծումն ավարտել կամ Enter ստեղնով կամ բանաձևերի դաշտի 2.JPG կոճակով, կամ՝ անցնելով այլ բջիջի։

Բանաձև ներմուծելիս այն պետք է սկսել հավասարության =  պայմանանշանով։

Բջիջից տվյալները ջնջելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել տվյալ բջիջն ու սեղմել Delete ստեղնը։

Բջիջում եղած տվյալները փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ բջիջի վրա, մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել ու խմբագրել եղած ինֆորմացիան։ Բջիջի պարունակությունը կարելի է խմբագրել նաև բանաձևերի դաշտի միջոցով։
 
Excel էլեկտրոնային  աղյուսակում  արված  վերջին գործողությունը կարելի  է չեղյալ դարձնել (անտեսել) արագ հասանելիության վահանակի 3.JPG (Սոdօ), իսկ չեղյալ դարձված վերջին գործողությունը վերականգնել՝  4.JPG(Redo) կոճակով։
 

Excel–ում կիրառվում են թվաբանական հետևյալ գործողությունները.
  •   գումարում՝ +
  •   հանում՝-
  •   բազմապատկում` *
  •   բաժանում՝/
  •   տոկոս՝ %
  •   աստիճանի բարձրացում՝ ^
Հաշվումներ իրականացնելիս կիրառվում է գործողությունների կատարման առաջնահերթության մաթեմատիկայում ընդունված ձեզ հայտնի կարգը։ Ինչպես մաթեմատիկայում, այստեղ ևս փակագծերի կիրառումը կարող է փոխել գործողությունների կատարման հաջորդականությունը։
Excel էլեկտրոնային   աղյուսակի   ստանդարտ   ֆունկցիաների   հավաքածուից գումարի հաշվման համար նախատեսված է SUM ֆունկցիան։ Այն բջիջների բլոկի վրա կիրառելու համար անհրաժեշտ է.

* ընտրել այն  բջիջը,  որտեղ պետք է պահպանվի հաշվարկվելիք գումարի արժեքը,
Home ներդիրի Editing կամ Formulas ներդիրի Function  Library խմբից  ընտրել գումարի   հաշվման համար նախատեսված 5.JPG գործիքը,
* մկնիկի ձախ սեղմակով նշել այն բջիջները, որոնց պարունակությունների գումարն անհրաժեշտ է հաշվել,
* սեղմել Enter  ստեղնը կամ բանաձևերի դաշտի  կոճակը։