Հեքիաթի ընդհանուր նկարագիրը
Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով: Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:
Հեքիաթների մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը, ինչպես՝ «Լինում է, չի լինում», «Կար չկար», «Ժուկով ժամանակով», «Ժամանակով», «Չգիտեմ ո՛ր երկրում, ո՛ր թագավորության մեջ»: Վերջաբանի համար էլ հատուկ արտահայտություններ կան, ինչպես՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին»:
Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա է ստեղծել դրանք, ինչպես առասպելնելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:
Ավելի ուշ առանձին հեղինակներ մշակում են ժողովրդական հեքիաթները: Նրանք նաև ինքնուրույն հեքիաթներ են գրում: Այդ տեսակի հեքիաթները կոչվում են հեղինակային:
Հեքիաթները բաժանվում են երեք մեծ խմբի՝ հրաշապատում կամ կախարդական, կենդանական և իրապատում:
Շատ հեքիաթներում էլ ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արարատները: Հեքիաթների հեղինակը ժողովուրդն է: Նա ստեղծել է դրանք, ինչպես առասպելները, էպոսը, առածները: Դա եղել է շատ հին ժամանակներում:
- Teacher: Հերմինե Ղազարյան