Կայքի նորություններ

Գիտատեխնիկական առաջընթացը

 
Picture of Կարեն Խուդոյան
Գիտատեխնիկական առաջընթացը
by Կարեն Խուդոյան - Friday, 22 December 2017, 11:57 PM
 

Գիտատեխնիկական առաջընթացը
Եվրոպայում 18-19-րդ դարերում.
18-րդ.դ վերջից սկսած տեխնիկական հայտնագործությունները ստացան զանգվածային բնույթ , որն էլ առաջին հերթին հնարավոր դարձրեց գիտության զարգացումը:Ատադրության մեջ 1784թ-ին անգլիացի մեխանիկ Ջեյմս ՈՒայթը ստեղծեց շոգեմեքենան, որը շրջադարձային նշանակություն ունեցավ տեխնիկայի բնագավառում: Մեքենայի գաղափարը այսուհետ դարձավ հասարակության գիտակցության անբաժան մասը:Մեքենայի արտադրությունը իր հերթին պահանջում էր մեծ քանակությամբ մետաղ, որը բավական թանկ էր և ահա 1855թ-ին Հենրիկ Բեսեմերի և 1864թ-ին ֆրանսիացի ինժիներ Պիեռ Մառտենի գյուտերի շնորհիվ մետաղի ստացումը դարձավ ոչ միայն էժան, այլ նաև բարձրացավ որակը և կրճատվեց ձուլման տևողությունը սա էլ իր հերթին նպաստեց հաստոցաշինության զարգացմանը:1804-1808թթ –ին ֆրանսիացի Ժոզե Մարի Ժակարի կողմից ստեղծվեց առաջին ավտոմատ հաստոցը:Այսպիսով պետք է փաստենք,որ 19-րդ.դ վերջին տեխնիկական գյուտերի մեծ մասը կատարվում էին գիտության նվաճումների հիման վրա:Մեկ փաստ. 19-րդ դարի վերջին միայն ԱՄՆ-ում գիտության և տեխնիկայի նվաճումների վրա տրվեց 676.000 արտոնագիր, իսկ այս շրջանում կատարված գյուտերի քնակով աչքի ընկավ Թոմաս Էդիսոնը: Նա միայն ԱՄՆ-ում ստացավ 1098 արտոնագիր, իսկ աշխարհի 34 երկրներում այդ թիվը հասավ շուրջ -3000. Իսկ արդեն 20-րդ.դ սկզբին Հենրի Ֆորդի գործարանում ՝ առաջին անգամ ԱՄՆ-ում ավարտվեց անցումը ստանդարտացված զանգվածային ավտոմատ և անընդմեջ արտադրությունը: Արտադրության գերաճը խթանեց նաև փոխադրամիջոցների և հաղորդակցության ուղիների զարգացմանը:
1814թ-ին անգլիացի Ջորջ Ստեֆանսոնը ստեղծեց առաջին շոգեքարշը, իսկ արդեն 1820-ականներին անգլիայում գործում էր առաջին երկաթուղին: 1840թ –ի տվյալներով աշխարհում երկաթուղու երկարությունը կազմում էր 7700 կմ, իսկ արդեն 1912թ-ին այն հասավ 1.080.000 կմ-ի: 1807թ-ին ԱՄՆ-ում Բուդ Զոն գետի վրա Ռոբերթ Ֆութսոնը փորձարկեց առաջին շոգենավը, որը 1819թ-ին հատեց Ատլանտիան օվկիանոսը 26 –օրում :Հաղորդակցության միջոցների մեծ առաջընթացը մեծապես արագացրեց կյանքի ընթացքը :19-րդ.դ երկրորդ կեսին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեց հեռագրային կապ: Այսպիսով Եվրոպական գիտություն զարգանում էր շատ արագ տեմպերով և ատահական չէ ,որ այս շրջանու ձեռք բերված նվաճումները անվանվեցին մարդկային բանականության և հանճարի հանդիսավոր շքերթ:Բնագիտության ոլորտում մեծագույն գործ կատարեց Չարլզ Դրվինը՝ 1802-1882թթ: Նա բնական ըտրության տեսության հեղինակ էր: Իր <<Տեսակների առաջացումը բնական ընտրության ճանապարհով >> աշխատությամբ: 19-րդ դարի կեսերին անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյը հիմք դրեց էլեկտրաէներգիայի մասին գիտությանը, դրա շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել էլեկտրական գեներատորներ և էլեկտրական շարժիչներ: Այն դարձավ էլեկտրաէներգիայի զարգացման հիմքը:1865 թ Ջեյմս Մաքվելին էլեկտրամագնիսական ալիքների տեսության շնորհիվ, 1895թ ազգությամբ ռուս Ալեքսանդր Պապովի և 1897թ իտալացի Գուլիենո Մարկոնիյի կողմից ստեղծվեցին ռադիոն և անլար կապը:Գիտության նվաճումները հնարավոր դարձրին, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ.դ սկզբին մի խումբ գիտնականներ՝ Վիլհեմ Ռենտգեն, Անտուան Բեկերեն, Ժոզեֆ Թոմսոն,Պիեռ և Մարի Պյուրի ամւսինները,Էռնեստ Ռեզերֆորտ, Նիլս Վոլտը և ուրիշներ հայտնագործեցին ռադիոակտիվությունը, ստեղծեցին ուսմունք ատոմի բարդ կառուցվածքի մասին: հիմք դրվեց ատոմագիտության:Ստեղծվեց բժշկական մի սարք , որի արձակած անտեսանելի ճառագայթների օգնությամբ բժիշկները ուսումնասիրում էին ներքին հիվանդությունները:
Այդ ճառագայթըստացավ Ռենտգենի անունը, որն էլ հետագայում ստացավ Նոբելյան մրցանակ: Այս մրցանակը սահմանել է Շվեդ գյուտարար Ա Նոբելը, որը միաժամանակ դինամիկի և բալիստիկի հիմնադիրն է : Համաձայն Նոբելի կտակի Շվեդիայի թագավորական ակադեմիան 1901թ-ից սկսած շնորհում է մրցանակներ՝ ֆիզիկայի, կենսաբանության,քիմիայի և գրականության ոլորտներում: 1968թ-ից սկսած Նոբելյան մրցանակ սկսեցին շնորհել նաև խաղաղության ամրացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց: Խաղաղության մրցանակը հանձնվում է ամեն տարի դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության օրը:Քիմիական գիտության մեջ մեծ հեղաշրջում կատարեց ռուս գիտնական Դմիտրի Մենդելևը, ով 1869թ –ին մշակեց քիմիական տարրերի պարբերական համակարգը: Այսպիսով՝ այս նոր միտումները և հետաքրքրությունները արմատապես փոխեցին նաև եվրոպայի դեմքը պատմության, մշակութային և հասարակական բոլոր երևույթների ընկալման մեջ: Եթե դեռևս 17-18-րդ.դ եվրոպացիները արևելյան հնագույն քաղաքակրթությունների մասին ոչինչ չգիտեին , ապա 19-դ իրավիճակը կտրուկ փոխվեց: 1798 թ Նոպալեոնի եգիպտական արշավանքից հետո զարկ տրվեց եգիպտականությանը, շուտով Դենոնի գլխավորությամբ Կահիրեյում հիմնադրվեց եգիպտական ինստիտուտ, իսկ 1822թ –ին Շամպոլիոնը վերծանեց եգիպտական հիերոգլիֆները: Շուտով Շլիմանի կողմից հայտնաբերվեց Տրոյան և որով ապացուցվեց, որ իրենց հասած տեղեկությունները առասպելներ չեն, այլ գիտական իրական աղբյուրներ են: Այսպիսով հայտնագործությունները և նորամուծությունները, որոնք կատարվեցին գիտության և տեխնիկայի բնագավառում դրեցին ժամանակակից նվաճումների հիմքերը: