Կայքի նորություններ

Մեկնարկեց «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար դասընթացը

 
Մարիետա Դումիկյան Նկարը
Մեկնարկեց «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» հեռավար դասընթացը
Մարիետա Դումիկյան - Wednesday, 29 November 2017, 11:58 AM
 

Նոյեմբերի 8-ին մեկնարկեց հեռավար դասընթաց ծնողների համար «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը» թեմայով:

Դասընթացը ստեղծվել է Ռուզաննա Ստեփանյանի նույնանուն ուղեցույցի հիման վրա, որը մշակվել է Վորլդ Վիժն կազմակերպության «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում: Ծրագրի գլխավոր հովանավորը Բիլայն ընկերությունն է:

Հեռավար դասընթացի շնորհիվ ծնողները, որոնց երեխաներն ակտիվորեն օգտվում են համակարգչից, համացանցից, բջջային հեռախոսներից, կստանան հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ առցանց անվտանգության ապահովումը:
  • Ինչպե՞ս պաշտպանվել առցանց ոտնձգություններից:
  • Ի՞նչ օգուտ այն կտա ծնողներին և նրանց երեխաներին:

Դասընթացի տևողությունը 3 շաբաթ է և այն վարում է Մարիետա Դումիկյանը: