Կայքի նորություններ

Հովհաննես Թումանյան. քառյակների վերլուծություն

 
Изображение пользователя Մարինե Սահակյան
Հովհաննես Թումանյան. քառյակների վերլուծություն
от Մարինե Սահակյան - Tuesday, 2 June 2020, 22:46
 

Քառյակը, չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։

Հովհաննես Թումանյանը քառյակի մասին ասել է․«Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»։

Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,                                                                                      Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ինչքա՜ն է դեռ մնում,—                                                                                Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ինչքա՜ն շատ ես տվել ինձ,                                                                           Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Ըստ իս, Թումանյանը այս քառյակում գրում է հենց Աստծու սիրո մասին։ Ինչքան շատ է Տերը տվել մեզ, և ինչքան շատ դեռ մենք պետք է տանք իրեն։


Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

Թումանյանը այս քառյակում մարդկանց կոչ է անում,որ ապրեն ու վայելեն իրենց կյանքը:
Այս աշխարհում բոլորն էլ անցողիկ են,ոչ ոք այս կյանքից իր  հետ ոչինչ չի տանում:



Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

Այս քառյակում բանստեղծի կյանքը կարծես երազ լինի,քանի որ  շատ կարճ է տևում ու անցնում:Նա կարծես գրազի պես տանուլ տված լինի իր կյանքը:

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Բանաստեղծը իր կյանքն ու սիրտը բացել է բոլորի առաջ,բայց անցել է անարդյունք:
Ցավոք,նա շատ բաներ կարող էր անել,բայց չհասցրեց: