Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

  1. Գետ, գետի մասեր /1ժամ/
  2. Գետերը ըստ բնույթի /1ժամ/
  3. Գետերի կատարած աշխատանքը /1ժամ/
  4. Սահանքներ և ջրվեժներ /1ժամ/
  5. Գետերի սնումը /1ժամ/
  6. Գետի նշանակությունը մարդու համար /1ժամ/

Իմանալ ՝ ինչ է գետը, թվարկել  դրա մասերը, ինչ բնույթի  են լինում գետերը, ինչ է ջրվեժը, ինչ է սահանքը։

Գաղափար ունենալ գետի բնույթի մասին, գետի քայքայիչ աշխատանքի մասին,որտեղ է օգտագործվում գետի ջրերը, ինչի համար են կառուցվում ջրամբարները։

Կրողանալ ՝ բնութագրել գետի մասերը, ըստ սնման տարբեր  աղբյուրների գետերը երբ են վարարում և հորդանում, համեմատել լեռնային և հարթավայրային գետերը։

Կարողանա թվարկել, քարտեզի վրա ցույց տալ և ուրվագծային քարտեզի վրա նշել երկրագնդի (այդ թվում` Հայաստանի) մի քանի խոշոր գետեր,ջրվեժներ, նկարագրել իր բնակավայրի գետերի հորդացումը, վարարումը և սակավաջրությունը։

Իմանա գետի ջրի ծախս և տարեկան հոսք հասկացությունները: Կարողանա նկարագրել լեռնային գետահուների հիմնական առանձնահատկությունները, բնութագրել սահանքներն ու ջրվեժները, դասակարգել գետերն ըստ սնման ռեժիմի, բացատրել գետի հոսքի ռեժիմի սեզոնային փոփոխությունները։

Իմիանալ ՝ գետերի նշանակությունը մարդու կյանքում և  օգտագործման ոլորտները։ 

Կարողանալ ՝ քարտեզի վրա ցույց տալ գետերը, նրա մասերը, որոշել գետի ծախսը, անկումը և թեքությունը, գծապատկերել գետի լայնակի կտրվածքը։

Կարողանա կանխատեսումներ անել գետերի վարարումների հետևանքների վերաբերյալ, քարտեզով և ըստ տեղանքի հետազոտել գետերի հոսքի ուղղության և բնույթի կախվածությունը ռելիեֆից, դիտարկել իր տեղանքի ջրային օբյեկտները և կազմել դրանց բնութագիրը, բացահայտել գետերի նշանակությունը:


Դասընթացը սիրով պատրաստել է  Հ. 197 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի  Ֆլորա Միրոյանը։