Դասընթացը կազմել է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հանրահաշվի և երկրաչափության ուսուցիչ Ռոստամ Պետրոսյանը
Մի շարք երկրաչափական խնդիրներ հարմար է լուծել կոորդինատների մեթոդի կիրառմամբ։ Դրա համար ներմուծվում է կոորդինատների համակարգ, խնդրի տվյալներն արտահայտվում են կոորդինատներով, և խնդիրը լուծվում է հանրահաշվական բանաձևերի ու գործողությունների օգտագործմամբ։
Այստեղ մենք կդիտարկենք խնդիրներ, որոնց լուծման համար հարկավոր է լինելու ունենալ երկու կետերի հեռավորությունը հաշվելու և հատվածի միջնակետի կոորդինատները որոշելու բանաձևեր։ Դասի ընթացքում կներկայացվեն հետևյալ կետերը․
- կոորդինատներով տրված երկու կետերի հեռավորության բանաձևը
- հատվածի միջնակետի կոորդինատները
- համաչափությունը կոորդինատների սկզբնակետի նկատմամբ
- համաչափությունը կոորդինատային առանցքների նկատմամբ
- համաչափությունը կոորդինատային հարթությունների նկատմամբ։
- Учитель: Ռոստամ Պետրոսյան